BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարն էլի Ռուբեն Հակոբյա՞նն է

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարն էլի Ռուբեն Հակոբյա՞նն է
30.10.2013 | 16:52

«Ժառանգություն» խմբակցությունում շա՜տ խառն են: Զարուհի Փոստանջյանի` խմբակցության ղեկավար դառնալուց հետո Ռուբեն Հակոբյանը անտարամադիր է դարձել: Հավանաբար, «պաշտոնազրկումը» խռովել է նրա հոգին: Երբ փորձեցինք նրան հարց ուղղել, նա բավականին նյարդային պահվածքով շուռ եկավ ու ասաց. «Հիմա շատ զբաղված եմ»: Իսկ նա «զբաղված» էր ԱԺ-ում բյուջեի քննարկման սենյակում հայացքով ինչ-որ մեկին փնտրելով: Չգտնելով` դուրս եկավ: «Հիմա էլ եք շա՜տ զբաղված, թե մի հարցի կպատասխանե՞ք», հարցրի: «Զբաղված եմ, էլի աղջիկ ջան»,-կրկին նյարդային ասաց Ռուբեն Հակոբյանը` հետո էլ հարցրեց, թե որտեղի՞ց եք: «Միևնույն է, շա՜տ զբաղված եք, ինչու եք հարցնում»,-հակադարձեցի:

Այս անգամ խմբակցության արդեն շարքային անդամը հեռախոսն էր գործի դրել, որ գտնի խմբակցության անդամներին:

Այդ ընթացքում շնչակտուր ԱԺ շենք մտավ Զարուհի Փոստանջյանը, ու, վերելակին մոտենալով, առաջին հանդիպած մարդուն հարցրեց. «Ո՞ր հարկում էր ոսկեզօծ դահլիճը»: Երրորդ` պատասխանեցին: «Նոր է տեղանքին, չի ծանոթացել»,-կատակեցին: Քիչ անց նաև խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը ԱԺ շենքում հայտնվեց:

Փաստորեն, «գահընկեց» խմբակցության նախկին ղեկավարը նորից իր պարտականություններն է կատարում, իսկ նորերը դեռ սովորում են:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1891

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ